Վարդապետյան․ Ծաղկաձորում Մայրապետյանի $1 մլն-անոց հողամասը կամրացվի լիազոր մարմնին![]() 5 հունիսի 2025 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Կառավարության նիստով կներկայացվի և լիազոր մարմնին կամրացվի Կոտայքի մարզի Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ մոտ 1 մլն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.3 հա մակերեսով հողամասը, քանի որ 2024-ի հունվարի 12-ի վճռով Հակակոռուպցոիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Սամվել Մայրապետյանի, որով պահանջվել էր անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ: Այդ մասին կառավարության նիստում հայտնել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Նա նաև հայտնել է, որ նախատեսվում է Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող 4 հա մակերեսով հողամասը, որի շուկայակական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31.7 մլն դրամ, ամրացնել ԿԳՄՍՆ-ին, հայտնում է Panorama.am-ը։ «Նախկին ղեկավարը Օրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հա մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն, ավելին՝ հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ»,- ասել է նա։ Վարդապետյանը մանրամասնել է, որ հողամասը համարվում է հատուկ պահպանվող տարածք՝ պատմամշակութային նշանակությամբ, իսկ համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ նման հողերը չեն կարող սեփականաշնորհվել և փոխանցվել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց։ Քանի որ այդ հողերը չեն ենթարկվում Պետգույքի կառավարման կոմիտեի լիազորություններին, դրանց փոխանցումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարությանը։ Նա նաև հիշեցրել է, որ մեկ շաբաթ առաջ Շրջակա միջավայրի նախարարությանը են ամրացվել անտառային նշանակության երկու հողատարածքներ՝ տեղակայված մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում, որոնց ընդհանուր շուկայական արժեքը կազմում է 1.5 միլիոն դոլար։ Վերջին երկու ամիսների ընթացքում մի շարք համայնքներում պետական շահերի պաշտպանության շրջանակում վերադարձված գույքերի մասով դատախազը նշել է, որ Իջևան և Դիլիջան համայնքներին վերադարձվել են մանկապարտեզների տարածքներ։ Մասնավորապես՝ Խաշթառակ բնակավայրում տեղակայված՝ Իջևան համայնքի սեփական համարվող 198.45 քմ մակերեսով մանկապարտեզը և Դիլիջանում՝ Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891.1 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը, որի արժեքը, ըստ դատախազի, կազմում է մոտ 85 մլն 935 հազար դրամ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |