Միրզոյան․ Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության մեջ ենք![]() 5 հունիսի 2025 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը Թուրքիայի հետ, երկու երկրների միջև ակտիվ երկխոսություն է ընթանում։ «Թուրքիայի հետ չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ, մենք ունենք շատ ավելի ակտիվ, գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որ իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ»,–գրում է Radar.am-ը։ Նա նաև հաստատել է այն դիտարկումները, ըստ որոնց՝ եկել է պահը, երբ ընթացող երկխոսությունն արդյունքներ պիտի բերի. «Երկխոսությունը տևական ժամանակ դրական հունով է զարգացել։ Իհարկե, կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է։ Սա է մեր համոզմունքը»,–ասել է նա։ Որպես միջանկյալ արդյունք նա մատնանշել է Մարգարայի անցակետի վերանորոգումը։ Մարտին Թուրքիայից ժամանած լրագրողները, որոնք մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված եռօրյա մեդիատուրին, այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Մարգարա» անցակետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |