Զեղծարարները AI-ի միջոցով փոխում են մարդու ձայնը և գումար խնդրում նրա ընկերներից

Զեղծարարները AI-ի միջոցով փոխում են մարդու ձայնը և գումար խնդրում նրա ընկերներից

PanARMENIAN.Net - Համացանցում շրջանառվում է խարդախության նոր տեսակ, երբ զեղծարարները, արհեստական բանականության միջոցով փոխելով մարդու ձայնը, գումար են խնդրում նրա ընկերներից։

Թիրախավորված են հատկապես Տելեգրամ և Ֆեյսբուք ցանցերը, հայտնում է ոստիկանությունը։

«Զեղծարարները կարող են ինչպես ձայնային հաղորդագրություններ ուղարկել, այնպես էլ կատարել տեսազանգեր` արհեստական բանականության միջոցով փոխված ոչ միայն ձայնով, այլև տեսքով։ Ինչպես ասում են՝ եթե տեղեկացված ես, ապա պաշտպանված ես։

Հարգելի՛ քաղաքացիներ, երբ համացանցային տիրույթում նույնիսկ Ձեզ շատ մտերիմ մարդն է նման հաղորդագրությունների միջոցով գումար խնդրում` անմիջապես ստուգեք, կապ հաստատեք հետը, համոզվեք, որ իսկապես նա է: Իսկ եթե այդուհանդերձ կասկածելի զանգից հետո հավատացել ու գումար եք փոխանցել` անմիջապես զանգահարեք 1-02»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---