Փաշինյան-Մատվիենկո հանդիպումը նախատեսվածից զգալիորեն երկար է տևել![]() 6 հունիսի 2025 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Երևանում տեղի ունեցած հանդիպումը նախատեսվածից զգալիորեն եկար է տևել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ–ը։ Վարչապետի և Դաշնային խորհրդի նախագահի բանակցությունները նախ տեղի են ունեցել դեմ առ դեմ ձևաչափով, այնուհետև շարունակվել են ընդլայնված կարգով։ Ըստ ՀՀ վարչապտի մամուլի ծառայության՝ ողջունելով պատվիրակության անդամներին՝ վարչապետ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընթացիկ վիճակին։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձևաչափով շփումները, տնտեսական և մշակութային կապերը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ 2024–ի աշնանը երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել շփումները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |