Գալյան․ Թիվ մեկ խնդիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ն և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելն է![]() 6 հունիսի 2025 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ այս պահին ամենասուր թիվ մեկ հիմնական խնդիրն օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելն է։ Նա այդ մասին ասել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ անդրադառնալով 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումներին։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հետ կապված՝ ունենք արդեն իսկ գրանցված հաջողություն, որովհետև առողջապահության նախարարության հետ աշխատանքի շնորհիվ կարողացել ենք (վատ կհնչի այդ բառը) «տեսակավորել» շահառուներին, որոնք պետք է ուղարկվեն այլ տեղեր՝ պատիժ կրելը շարունակելու: Նրանց մի մասը կտեղափոխվի Նուբարաշենի հոգեբուժական համապատասխան կենտրոն, որպեսզի շարունակի պատիժ կրել, իսկ մյուս մասը կտեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ-ի ստացիոնար բաժանմունք: Հույս ունեմ՝ այս ծրագիրը մինչև սեպտեմբեր կիրականացնենք, այդպիսով կփակենք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։ Նախարարն ընդգծել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դեպքում իրավիճակը մի փոքր բարդ է, քանի որ այդ հիմնարկում անազատության մեջ գտնվող անձանց թիվը գերազանցում է 500-ը, ինչն առաջացրել է նոր շենքային պայմանների անհրաժեշտություն։ Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների հետ խորհրդակցելուց հետո, Գալյանը նշել է, որ իրենք դիտարկել են կարճաժամկետ լուծում՝ ծախսերի տեսանկյունից առավել նպատակահարմար տարբերակ. այն է՝ «Էրեբունի» ՔԿՀ-ի հնարավոր վերանորոգումը, ինչը կպահանջի համեմատաբար քիչ միջոցներ, կիրագործվի ավելի արագ և թույլ կտա շուտափույթ փակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն։ «Բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր մեծ գաղափարից, որն է՝ նոր, բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխանող ՔԿՀ ունենալը, և մենք այս աշխատանքները տանում ենք զուգահեռ»,- ասել է նախարարը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |