Փոխվարչապետը հուսով է, որ ՀՀ մարզերի և ՌԴ սուբյեկտների միջև պայմանավորվածությունները կունենան կոնկրետ բովանդակություն![]() 6 հունիսի 2025 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի ղեկավարներ Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, որոնք ժամանել են Հայաստան՝ մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին։ Փոխվարչապետը, դիմավորելով հյուրերին, շեշտել է, թե որքան կարևոր է զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունը և հույս է հայտնել, որ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կունենան կոնկրետ բովանդակություն և կդառնան համատեղ նախագծերի իրականացման հիմք։ Հանդիպման ժամանակ քննարկում են անցկացվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական և տուրիզմի ոլորտներում հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունների շուրջ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |