Մատվիենկո․ Պուտինի և Փաշինյանի հարաբերությունները կառուցողական են![]() 6 հունիսի 2025 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որը պաշտոնական այցով Երևանում է, նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև պահպանվել են կառուցողական և գործնական հարաբերություններ, և նրանց միջև որևէ խնդիր գոյություն չունի, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Նիկոլ Վովայիևիչը ողջույններ է փոխանցել մեր նախագահին և հատկապես ընդգծել, որ, անկախ որոշ ինսինուացիաներից, իր և Վլադիմիր Վլադիմիրովիչի միջև միշտ եղել են, կան և պահպանվում են կառուցողական, առարկայական հարաբերություններ, և իր ու նախագահի միջև խնդիրներ գոյություն չունեն», — նշել է Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում։ Մատվիենկոն ասել է նաև, որ Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցությամբ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մատվիենկոն պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, ինչպես ավելի վաղ հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։ «Ինչպես և մենք, Հայաստանը նույնպես ցուցաբերել է հետաքրքրություն մեր երկկողմ բազմավեկտոր համագործակցության ընդլայնման և զարգացման, անվտանգության հարցերում համագործակցության և այլ հարցերում»,–նշել է Մատվիենկոն լրագրողների հետ զրույցում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Երևանում տեղի ունեցած հանդիպումը նախատեսվածից զգալիորեն եկար է տևել։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։ Վարչապետի և Դաշնային խորհրդի նախագահի բանակցությունները նախ տեղի են ունեցել դեմ առ դեմ ձևաչափով, այնուհետև շարունակվել են ընդլայնված կարգով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |