Շահրամանյանը կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում

Շահրամանյանը կրկին հարցաքննվել է Քննչական կոմիտեում

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հունիսի 6–ի առավոտյան հերթական անգամ ներկայացել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը, հայտնում է «Ազատությունը»։

Շահրամանյանը հարցաքննվում է վկայի կարգավիճակով, իրավապահները մանրամասներ չեն հայտնում։

Սա արդեն հինգերորդ դեպքն է վերջին շաբաթների ընթացքում, երբ Արցախի վերջին նախագահը կանչվել է Քննչական կոմիտե։

Երկու օր առաջ նա մի քանի ժամ Քննչականում էր 2023-ի ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու գործով: Վարույթը հարուցվել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա:

Սամվել Շահրամանյանին մի քանի այլ վարույթով էլ են կանչել հարցաքննության:

 Ուշագրավ
---