Փաշինյանն Ադրբեջանին և ադրբեջանցիներին շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ

Փաշինյանն Ադրբեջանին և ադրբեջանցիներին շնորհավորել է  Կուրբան Բայրամի առթիվ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ադրբեջանին և նրա քաղաքացիներին Կուրբան Բայրամ տոնի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանցի ժողովրդին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում մեր երկրներին և ժողովուրդներին»,- ասվում է գրառման մեջ։

Փաշինյանը հունիսի 5-ին Կուրբան Բայրամ տոնի առթիվ շնորհավորել էր նաև Թուրքիայի նախագահին։

 Ուշագրավ
---