EMA․ Օզեմպիկը կարող է հանգեցնել տեսողության կորստի

EMA․ Օզեմպիկը կարող է հանգեցնել տեսողության կորստի

PanARMENIAN.Net - Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) հայտնել է Օզեմպիկ (Ozempic) դեղամիջոցի հազվագյուտ կողմնակի ազդեցության հայտնաբերման մասին, որը կարող է հանգեցնել տեսողության կորստի։

«EMA-ի անվտանգության կոմիտեն (PRAC) ավարտել է սեմագլուտիդ պարունակող դեղամիջոցների վերանայումը՝ կապված հնարավոր ավելի բարձր ռիսկի հետ՝ զարգացնելու ոչ-արտերիալ առաջային իշեմիկ օպտիկ նեյրոպաթիա (ՆՊԻՕՆ)՝ աչքի հիվանդություն, որը կարող է բերել տեսողության կորստի։ Սեմագլուտիդը ակտիվ բաղադրիչ է մի շարք դեղամիջոցներում, որոնք օգտագործվում են շաքարային դիաբետի և գիրության բուժման համար, մասնավորապես՝ Ozempic, Rybelsus և Wegovy»,- նշված է ԵՄԲ-ի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

PRAC-ի առաջարկությունները կփոխանցվեն Բժշկական կիրառման դեղամիջոցների կոմիտեին (CHMP), որը կկազմի իր կարծիքը։ Այդ կարծիքը հետագայում կհաղորդվի Եվրոպական հանձնաժողովին՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով, ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ՝ 2024 թ. դեկտեմբերի 17-ին, Հարավային Դանիայի համալսարանը հայտնել է մի հետազոտության արդյունքների մասին, որը հնարավոր կապ է ցույց տվել Օզեմպիկի օգտագործման և ակնաբուժական հիվանդության զարգացման միջև։ Նրանց տվյալներով՝ ՆՊԻՕՆ-ի տարեկան դեպքերի թիվը աճել է 60–70-ից մինչև 150։ Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ II տիպի շաքարային դիաբետ ունեցող և Օզեմպիկ օգտագործող մարդկանց մոտ ՆՊԻՕՆ-ի զարգացման հավանականությունը երկու անգամ բարձր է, քան այլ դեղամիջոցներ օգտագործողների մոտ։

Դրա հիման վրա Դանիայի դեղերի գործակալությունն առաջարկով դիմել է ԵՄ-ին՝ խստորեն ուսումնասիրելու շաքարային դիաբետի այս դեղամիջոցի և աչքի հիվանդության հնարավոր կապը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---