Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ինչո՞ւ Մայր Աթոռ չեն հրավիրվում հանրային մեծ ազդեցություն ունեցող գործիչները![]() 7 հունիսի 2025 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով եկեղեցու և հոգևորականների հասցեին իշխանությունից հնչող մեղադրանքներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վեհափառ Հայրապետի մեծությունն իր համար չափման միայն մեկ միավոր ունի՝ թե որքանով է ինքը հոգ տանում իր՝ աշխարհով մեկ սփռված տասը միլիոն զավակների մասին։ «Ուրիշ հարց ոչ ինձ, ոչ նիկոլներին, ոչ էլ ցանկացած որևէ մեկին չպետք է հետաքրքրի, առավել ևս՝ քննարկման առարկա դառնա։ Հայաստանի դավաճան իշխանությունները դիտմամբ են ջնջում բոլոր կարմիր գծերը։ Այդկերպ նրանք երկու խնդիր են լուծում՝ նախ շարունակում են ներսից տրոհել մեր հասարակությունը և երկրորդ՝ փախչում են իրենց ուղղված շատ ավելի կարևոր հարցադրումներից։ Արդյունքում՝ Արցախի կորստի խնդիրը քննարկելու փոխարեն ժողովուրդը խոսում է, թե ով ում զավակն է և ով ում՝ «բարոյական աջակիցը»։ Ընդ որում, ցավալի մի իրողություն էլ կա։ Այն, որ այսօրվա «օրակարգի» հարցերի մի մասն էլ ընդդիմադիր էլիտաների լարած թակարդներն են։ Թակարդներ, որոնց մեջ հենց ընդդիմությունն է հայտնվել։ Ես, լինելով Հայ Առաքելական Եկեղեցու զավակ, այսօր միանգամայն այլ հարցեր ունեմ Վեհափառ Հայրապետին ու բարձրաստիճան հոգևորականներին՝ ինչու՞ հանրային լայն կոնսոլիդացիա չի ապահովվում։ Ինչու՞ չեն Մայր Աթոռ հրավիրվում հանրային մեծ ազդեցություն ունեցող գործիչները՝ սկսած ՀՀ պաշտոնաթող երեք նախագահներից։ Ինչպե՞ս է եկեղեցին պաշտպանելու իր ժողովրդին հերթական այս հարձակումներից և պետության կորստի վտանգից», – գրել է քաղաքագետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ Մեկ այլ գրառմամբ Փաշինյանը կասկածի տակ է դրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կուսակրոնության կարգի պահպանումը։ Գրառման մեջ վարչապետը նշել է. «Եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իրոք խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա»։ Մայր Աթոռը պատասխանել է, որ «նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |