«Իգիթ», «Փինկ Բերրի» և անհատ ձեռնարկատիրոջ որոշ պաղպաղակներ սահմանված նորմերին չեն համապատասխանել![]() 7 հունիսի 2025 - 13:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ներկայացնել պաղպաղակի արտադրություններում սկսված վերահսկողության արդյունքները: Հրապարակվել են 3 ընկերության՝ «Իգիթ», «Փինկ Բերրի» ՍՊԸ-ներին և անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչյանին պատկանող արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշների հետազոտության արդյունքները: Լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան): «Իգիթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով» տեսակը չի համապատասխանել օրենսդրորեն սահմանված չափանիշներին՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների (ՄԱՖԱնՄՔ), ինչպես նաև կաթնայուղի զանգվածային մասով։ «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով բանանի համով» տեսակի նմուշում արձանագրվել են նույն խախտումները՝ ԱՑԽՄ և կաթնայուղի զանգվածային մասով։ Բացի այդ, «Բրիկետ վանիլային բուսական յուղով» նմուշը չի համապատասխանել ՄԱՖԱնՄՔ և կաթնայուղի պարունակությամբ, իսկ «Էսկիմո վանիլային բուսական յուղով» տեսակը՝ միայն կաթնայուղի ցուցանիշներով։ «Փինկ Բերրի» ՍՊԸ-ի կողմից արտադրված պաղպաղակներից «ՈՒտոպիա» վանիլային շոկոլադե կտորներով պլոմբիր, «Այս Բուրգեր» վանիլային թխվածքաբլիթով պլոմբիր, «Շոկոլադային պաղպաղակ» և «Վանիլային պաղպաղակ» կաթնայուղի փոխարինիչով արտադրատեսակների նմուշներում հայտնաբերվել են ԱՑԽՄ ցուցանիշների խախտումներ։ «Մրգային պաղպաղակ» տեսակի նմուշը չի համապատասխանել ՄԱՖԱնՄՔ և յուղի զանգվածային մասով։ Անհատ ձեռնարկատեր Ազատ Ղազանչյանի արտադրամասից վերցված «Կաթնասերքուցքային կաթնային շոկոլադ» և «Կաթնասերքուցքային վանիլային» պաղպաղակներից միայն վերջինի նմուշում արձանագրվել է ԱՑԽՄ ցուցանիշների խախտում։ Վերոհիշյալ ընկերությունների մոտ նշված պաղպաղակների արտադրության գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։ Նրանց տրվել են հստակ ժամկետներ՝ խախտումները վերացնելու համար։ Բացի այդ, նշված արտադրատեսակների նկատմամբ սահմանվելու են իրացման արգելքի, շուկայից հետ կանչման, ոչնչացման կամ օգտահանման կարգադրագրեր։ Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ այն արտադրանքները, որտեղ կաթնայուղը փոխարինվել է կաթնայուղի փոխարինիչով 50 տոկոսից ավելի չափով, խախտում են նորմերը։ Այս դեպքերում ուսումնասիրված պաղպաղակների մեջ կաթնայուղի զանգվածային մասերը կազմել են 10-30 տոկոս, ինչի հետևանքով դրանք որակվել են որպես վտանգավոր և կեղծված։ Հիշեցվում է, որ սննդամթերքը համարվում է կեղծված, եթե․
Կաթնայուղի ցուցանիշներով չբավարարող արտադրողների տվյալները փոխանցվելու են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որն անպիտան է մարդու սպառման համար և կարող է վնաս հասցնել առողջությանը՝ պահպանման, պատրաստման, օգտագործման կամ մատուցման պայմաններում։ Նույն օրենքով արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ոլորտում օգտագործել վտանգավոր կամ կեղծված սննդամթերք և նյութեր։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |