Հայաստանի նախագահը Երեւանի բնակիչներին շնորհավորել է Ավագանու Խորհրդի առաջին ընտրությունների առթիվ 1 հունիսի 2009 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի բնակիչներին շնորհավորել է Ավագանու Խորհրդի առաջին ընտրությունների առթիվ` հայտնելով, որ դա կառավարության նոր համակարգի սկիզբն է, ինչը մեծ առաջընթաց է հանդիսանում ժողովրդավարական մեխանիզմի կատարելագործման համար:Նախագահը շնորհավորել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որը մեծ հաջողության ունեցավ ընտրություններում` նշելով նաեւ ՀԱԿ-ին, որը մեծ առաջընթացի է հասել նախընտրական քարոզարշավի ժամանակ: «Մայիսի 31-ի ընտրությունները եւ ողջ նախընտրական փուլը փաստեցին, որ մենք կարողացել ենք լուծել ընտրական գործընթացներում տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիրների մի ծանրակշիռ մասը եւ առաջ ենք շարժվել մյուսների լուծման ուղղությամբ: Արդյունքում` այս ընտրություններն իսկապես լուրջ քայլ էին առաջ»,- հայտնել է ՀՀ նախագահը: Սարգսյանը չի մոռացել ընդգծել ընտրությունների ընթացքում տեղ գտած միջադեպերը: «Ցավոք, որոշ տեղամասերում արձանագրվել են նաեւ խախտումներ: Բայց դրանց վերաբերյալ իմ դիրքորոշումը հստակ է. չի' կարող մեկ կամ մի քանի անձանց շահը բարձր լինել պետության շահից, իսկ արդար ընտրությունները պետության բացարձակ շահն են»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |