Հայկական կոնյակը երկրորդն է վաճառքի ծավալով ՌԴ շուկայում

Հայկական կոնյակը երկրորդն է վաճառքի ծավալով ՌԴ շուկայում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի խանութներում գերակշռում են տեղական ապրանքները, ինչպես նաև հայկական կոնյակն ու վրացական բրենդին։ Նման տվյալներ է ներկայացնում Sputnik Live-ը՝ հիմնվելով բաց աղբյուրների վերլուծության արդյունքների վրա։

Հայկական կոնյակը զբաղեցնում է ռուսական շուկայի 21․6 տոկոսը, վրացական բրենդին՝ 11․2 տոկոսը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հիմնվելով հրապարակված տվյալների վրա՝ պարզվել է, որ Ռուսաստանում կոնյակի և բրենդիի արտադրության նպատակով օգտագործվող հումքի մոտ 80 տոկոսը ներկրվել է հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներից։ Նշված երկրների միջև առկա առևտրային արտոնությունների շնորհիվ, ըստ արտադրողների, վերջնական արտադրանքը դառնում է սպառողների համար առավել մատչելի։

Հունիսի 5–ին հայտնի դարձավ, որ կոնյակով բեռնված 52 հայկական բեռնատար Վրաստանում 14 օր կանգառից հետո այսօր շարունակել է իր ճանապարհը դեպի Ռուսաստան։ Վրաստանում մնացել է 72 բեռնատար։ Կան նաև բեռնատարներ, որ դեռ սահմանին են, 100 մեքենա էլ Հայաստանում է պատրաստ ճանապարհ ընկնելու։

Հայ կոնյակագործները մի քանի անգամ բողոքի ցույց են արել ՀՀ–ում Վրաստանի դեսպանատան դիմաց` դժգոհելով, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար։ Հայ տնտեսվարողները պնդում են, որ Վրաստանում լաբորատոր փորձաքննությոն են ենթարկում հայկական կոնյակը, իսկ բեռնատարները ստիպված են մի քանի շաբաթ կանգնել Վրաստանի սահմանային անցակետում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---