Հայ պատանի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայ պատանի ըմբիշները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայ ըմբիշները կմասնակցեն հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Հունահռոմեական ոճում Հայաստանը ներկայացնելու են՝ 45 կգ քաշային Արարատ Ավետիսյան, 48 կգ՝ Մարտին Մանջիկյան, 51 կգ՝ Մարատ Աճեմյան, 55 կգ՝ Վազգեն Մնացականյան, 60 կգ՝ Հայկ Մանուկյան, 65 կգ՝ Ջանես Նազարյան, 71 կգ՝ Ռոման Ուսոյան, 80 կգ՝ Վահե Հովեյան, 92 կգ՝ Պետրոս Բաղրամյան և 110 կգ՝ Գոռ Մխիթարյան։ Հավաքականի գլխավոր մարզիչն է Գագիկ Խաչատրյանը, մարզչական խմբում ընդգրկված են Ալեքսան Հովհաննիսյանը և Էդգար Խաչատրյանը։

Ազատ ոճում՝ 45 կգ Արեն Փիրուզյան, 48 կգ Արտակ Աղաբեկյան, 51 կգ Վահան Ազարյան, 55 կգ Արմեն Պապիկյան, 60 կգ Ռազմիկ Ոսկանյան, 65 կգ Դավիթ Դավթյան, 71 կգ Ավետիք Թութխալյան, 80 կգ Ավետ Ենգոյան, 92 կգ Նարեկ Մարտիրոսյան և 110 կգ Լաերտ Մովսեսյան։ Ազատ ոճի հավաքականի ավագ մարզիչն է Արշակ Հայրապետյանը, թիմին աջակցելու են մարզիչներ Արմեն Շահվերդյանը և Կարապետ Մկրտչյանը, ինչպես նաև մրցավար Ալի Դոլաթխահը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---