Սահակյան․ Երբ տեսնում ես՝ ինչի համար է Փաշինյանի ու Փաշազադեի հարձակումը կաթողիկոսի դեմ, ուզում ես հակառակ կողմում հայտնվել![]() 7 հունիսի 2025 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հանրային գործիչ Սուրեն Սահակյանը, անդրադառնալով կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին հնչող մեղադրանքներին, գրել է, որ երբ տեսնում ես, թե «ինչի համար է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հարձակումը կաթողիկոսի վրա, ուզում ես հակառակ կողմում հայտնվել»։ Նա նշել է, որ կործանարար թակարդի մեջ ենք հայտնվել։ «Մենք մի այլանդակ, անհրապույր, կործանարար թակարդի մեջ ենք հայտնվել։ Մեր միջավայրում ես ապրում եմ 45 տարի ու ծանոթ եմ դրա գրված ու չգրված օրենքներին, բարքերին ու սովորույթներին, բարձրաձայնվող ու այլ իրողություններին, որոնց մասին ընդունված չի խոսել։ Ըստ այդմ, ինձ համար Վեհափառի իրական կերպարի ու դրա առաքելության միջև մի խորը, անհաղթահարելի անդունդ կա։ Իմ ճանաչած բոլոր մարդկանց մեջ Գարեգին Բ-ն վերջինների շարքում ա, որ ես կուզեի տեսնել էդ աթոռին։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նույնպես ներկայումս էն թեկնածուներից ամենավերջինների շարքում ա, որ պետք ա լինի ՀՀ վարչապետի պաշտոնում։ Էս երկուսի հակամարտության մեջ կողմ բռնելը նշանակում ա դավաճանել որոշակի արժեքների ու սկզբունքների, ինչն անթույլատրելի ա։ Մյուս կողմից, ինչպես դասականը կասեր, դժոխքի ամենավատ անկյունները նախատեսված են լռողների ու անտարբերների համար։ Երբ նայում ես՝ թե որ արարքի համար ա Փաշինյանի ու Փաշազադեի կողմից Կաթողիկոսի վրա համաժամանակյա հարձակումները սկսել, միանշանակ հակառակ կողմում հայտնվելու ցանկություն ա առաջանում։ Բայց դա հենց էն թակարդն ա, որում մարդը չուզելով, բայց հայտնվում ա։ Դա հենց նույն էն թակարդն ա, որ 2021թ․-ի ընտրություններով ստեղծեց վերջին տարիների քաղաքական պատային կոնյուկտուրան։ Էդ թակարդում մարդը զրկվում ա ազատորեն ընտրելու հնարավորությունից՝ վատի ու վատագույնի միջև ընտրություն առջև կանգնելով։ Սրանից դուրս գալը քաղաքական հասունություն ու հստակ արտահայտված քաղաքական կամք ա ենթադրում յուրաքանչյուր ընտրող քաղաքացուց։ Ու եթե այն դրսևորվի, տեղի ունենա, մենք կարող ենք շատ բաներ հաղթահարել՝ համարյա ամեն ինչ։ Էս ամենից կարելի էր խուսափել, եթե 2018-ից հետո լուծվեր սեփականության օրինականացման հարցը՝ որոշակի պայմաններով համաներման քաղաքականության միջոցով։ Ըստ էության, մենք էդ սխալի քաղաքական հետևանքներն ենք կրում մինչ այժմ։ Դա հեղափոխության յուրաքանչյուր մասնակցի մեծ ձախողումն ա»,–ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |