Ռուսաստանի հայերի միությունը 800,000 ռուբլու հումանիտար բեռ է փոխանցել ռուսական բանակի զինվորներին

Ռուսաստանի հայերի միությունը 800,000 ռուբլու հումանիտար բեռ է փոխանցել ռուսական բանակի զինվորներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը հումանիտար բեռ է տրամադրել Դոնեցկի և Զապորոժիեի ուղղություններում կռվող ռուսական բանակի զինվորներին՝ ընդհանուր մոտ 800,000 ռուբլու։

ՌՀՄ-ից հայտնել են, որ այս աջակցությունը ձևավորվել է Կրասնոդարի երկրամասի Աբինսկի շրջանի հասարակական կազմակերպությունների ու բարերարների մասնակցությամբ, գրում է Sputnik Արմենիան։

Բեռնվածքի մեջ ներառված են եղել «Մավիկ-3» տեսակի փոքր անօդաչու թռչող սարքեր, անհատական հիգիենայի պարագաներ, ախտահանիչ նյութեր, տակտիկական պատգարակներ, քողարկման ցանցեր, հակադրոնային ծածկոցներ, դաշտային պայմաններում օգտագործվող սննդամթերք և այլ անհրաժեշտ իրեր։

Բեռը հասցրել է Աբինսկի շրջանի Ռուսաստանի հայերի միության տեղական կառույցի ղեկավար Հայկ Կարապետյանցը։ Նրան ուղեկցել են Կուբանի Օրենսդիր ժողովի պատգամավորի օգնական Վ.Վ. Ռեշետնյակը և Աբինսկի քաղաքային բնակավայրի պատգամավոր Վերա Պոպովան։

ՌԴ–ն 2022–ի փետրվարից լայնածավալ ռազմական գործողություններ է իրականցնում Ուկրաինայի դեմ՝ գրավելով մի շարք բնակավայրեր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---