Միրզոյանը կենսաբազմազանության թեմայով համաժողովի կմասնակցի Ֆրանսիայում![]() 9 հունիսի 2025 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 9-10-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Նիս քաղաքում։ ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |