Պապոյան․ 2024-ին արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ ավելացել է

Պապոյան․ 2024-ին արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ ավելացել է

PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2024–ին արտաքին առևտրաշրջանառության ծավալը զգալիորեն աճել է։ Այդ մասին նա հայտարարել է Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ընթացքում՝ ներկայացնելով համապատասխան վիճակագրական տվյալներ։

Նախարարի խոսքով՝ չնայած այս տարվա առաջին 4-5 ամսվա ընթացքում արտահանման ծավալը նվազել է 57 տոկոսով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, երկրի տնտեսությունը գրանցել է 5.2% աճ, հայտնում է 1lurer.am-ը։

«Արտահանման ծավալը 2023-ին 8․5 մլրդ դրամ է եղել, առանց ոսկու՝ 6․8 մլրդ: Արտահանման ծավալը 2024 թվականին եղել է 13․1 մլրդ, առանց ոսկու՝ 7․5 մլրդ: Այսինքն՝ եթե ոսկին հանում ենք, 6․8-ը դարձել է 7 մլրդ 526 մլն:

Ես սա եմ միշտ ինձ համար աշխատանքային ցուցանիշ վերցնել, ոչ թե [այն, որ] 8․5-ը դառնա 13, հպարտանայի, որ այդքան ավելացավ»,- ասել է նա և հավելել, որ իրականում ո՛չ ավելացումը, ո՛չ նվազումը շատ մեծ էֆեկտներ չեն բերում:

Նախարարը նաև անդրադարձել է ներմուծման ծավալներին՝ նշելով, որ 2024 թվականին ներմուծումները կազմել են ավելի քան 17 միլիարդ դոլար, իսկ առանց ոսկու՝ մի փոքր ավելի քան 11.1 միլիարդ։

Անդրադառնալով աշխատաշուկային՝ Պապոյանը ընդգծել է, որ ամեն ամիս արձանագրվում են նոր ցուցանիշներ աշխատատեղերի քանակի վերաբերյալ, ինչը, ըստ նրա, արդեն կարելի է գնահատել որպես պատմական ռեկորդ։

«Աշխատատեղերի թվով, ըստ էության, պատմական ռեկորդներ ենք արձանագրում, և սա փաստ է արդեն»,- ասել է նա։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---