Նորիկյան․ Չեմ բացառում, որ Փաշինյանը Եկեղեցուց իրական վտանգ է զգացել իր իշխանության համար![]() 9 հունիսի 2025 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում չի բացառել, որ «Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրական վտանգ է զգում սեփական իշխանության համար»։ Ըստ նրա՝ հարց է առաջանում․ ինչո՞ւ է միայն այժմ Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավակ ունենալու հանգամանքը։ «Ենթադրաբար Նիկոլ Փաշինյանը Հայոց եկեղեցուց և Ամենայն Հայոց Կաթողիկոսից իրական վտանգ է զգացել իր իշխանության համար, հակառակ դեպքում նման համառությամբ չէր պնդի, որ Գարեգին Բ-ն պետք է ազատի Վեհարանը: Եթե Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի ու ինքը կարող է դա ապացուցել, որ Գարեգին Բ-ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել եւ չէր կարող լինել Կաթողիկոս, սա նշանակում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մինչև եպիսկոպոս դառնալն է ունեցել երեխա, որի մասին Նիկոլ Փաշինյանը չէր կարող չիմանալ 2018թ․ մայիսի 8-ից, երբ զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը։ Հետևաբար՝ հարց է առաջանում․ Ինչու՞ է միայն այժմ Փաշինյանին անհանգստացնում ու մտահոգում Գարեգին Բ-ի զավական ունենալու հանգամանքը։ Նիկոլ Փաշինյանը նո՞ր է իրեն համարում Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ, միայն հիմա՞ է խանդաղատանքով վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքին, ամեն մասունքին, ամեն պատկերին ու քարին։ Եթե ոչ, ուրեմն՝ ինչու՞ էր լռում մինչև հիմա։ Պատասխանն ինձ համար շատ պարզ է․ Իշխանության կորստի իրական վտանգը․․․ Ի՞նչ է ստացվում․ Քանի դեռ Եկեղեցին վտանգ չի սպառնում իշխանությանը, կարելի էր աչք փակել ու տարիներ շարունակ չնկատել կուսակրոնության կանոնի խախտումը, բայց սեփական իշխանությունը կորցնելու վախը փոխում է խաղի կանոնները և իշխանությանը մղում հակասահմանադրական քայլերի, ինչը վտանգավոր է․․․ Չեմ բացառում, որ Հայոց եկեղեցու ներուժի օգտագործմամբ Հայաստանում իշխանության փոփոխության պլան է մոդելավորվել կամ մոդելավորվում, և Փաշինյանը փորձում է իբրև թե այն կանխել։ Եթե դա այդպես է, Փաշինյանը թող մինչև վերջ ազնիվ գտնվի ժողովրդի հետ ու բացի փակագծերը և փորձի ժողովրդին բացատրել, թե այդ ինչպե՞ս է ղեկավարել մեր երկիրը, որ անգամ եղեղեցին է իր դեմ։ Բացի այդ, այս քայլով Փաշինյանը նաև մի քանի այլ խնդիրներ է փորձում լուծել, որոնք աղերսվում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության հաստատմանը։ Ակնհայտ է, չէ՞, որ այն ինչ անում է Փաշինյանը Հայաստանում, դրանք տեսնում ու նկատում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում, այլ հարց է, թե Փաշինյանի ձեռնարկած քայլերը՝ որպես ուղերձներ, ինչպե՞ս կգնահատվեն այդ երկրներում համարժեքության տեսանկյունից․․․ Մի բան ակնհայտ է․ Մտնում ենք Հայաստանում նոր իշխանության ձևավորման ցիկլի մեջ, ու շատ կարևոր է առաջիկայում արձանագրել, թե ո՞վ է հավակնելու ստանձնելու Նիկոլ Փաշինյանին հիմնական մարտահրավեր նետողի դերը․․․»,–ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀԱԵ–ն պետք է ունենա նորընտիր կաթողիկոս», և կոչ է արել եկեղեցու հետևորդներին համախմբվել «Վեհարանը սիրով և քրիստոնեաբար ազատելու և որևէ իրապես սրբազան հոգևորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Գարեգին Բ–ն խախտել է իր իսկ կողմից կամավորությամբ ստանձնած կուսակրոնության ուխտը ևւ զավակ ունի։ Սա փաստ է և եթե Գարեգին Բ–ն փորձի հերքել, անհրաժեշտ ձևաչափով դա կապացուցեմ։ Ըստ այդմ, Գարեգին Բ–ն չէր կարող լինել եպիսկոպոս, արքեպիսկոպոս, չէր կարող ընտրվել և չի կարող լինել Կաթողիկոս․ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |