ԳՇ պետը Հնդկաստանի պատվիրակությանն է ներկայացրել բարեփոխումների ընթացքը ՀՀ ԶՈւ–ում![]() 9 հունիսի 2025 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ, որը Հայաստան է ժամանել ճանաչողական այցով, որը կտևի մինչև ունիսի 13-ը։ Պատվիրակությունը գլխավորում է գեներալ-մայոր Սամարթ Նագարը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է զինված ուժերում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները, առկա մոտեցումները և ծրագրային փոփոխությունները, որոնք նպատակ ունեն բարձրացնել բանակի արդյունավետությունն ու մարտունակությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք խնդիրների։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |