Փաշինյան․ Ավելի քան 27,000 քաղաքացի փոխհատուցում է ստացել սոցկրեդիտի ձևով![]() 9 հունիսի 2025 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հունվարի 1–ից հայտարարագիր լրացրած ավելի քան 27,000 քաղաքացի փոխհատուցում է ստացել սոցկրեդիտի ձևով: Միջին հաշվով, յուրաքանչյուր քաղաքացի ետ է ստացել շուրջ 89 հազար դրամ: Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Միջին հաշվով, յուրաքանչյուր քաղաքացի ետ է ստացել շուրջ 89 հազար դրամ»,–ասվում է գրառման մեջ։ ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |