Աշոտյանի տնային կալանքի ժամկետը կրկին երկարացվել է![]() 10 հունիսի 2025 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը ևս 2 ամսով երկարացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը։ Այդ մասին հայտնել է Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, գրում է Արմենպրեսը։ Աշոտյանի գործով կայացած հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Վահե Դոլմազյանն մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ վերացնելու ընտրված խափանման միջոցը։ ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ կիրառվող տնային կալանքը ուժի մեջ կլինի մինչև օգոստոսի 11-ը։ Աշոտյանը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումների գործով մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |