Միրզոյանը ստորագրել է «Ծովային կենսաբանական բազմազանության կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը![]() 10 հունիսի 2025 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ անունից ստորագրել է «Ծովային իրավունքի ՄԱԿ կոնվենցիայի ներքո ազգային իրավազորության սահմաններից դուրս տարածքներում ծովային կենսաբանական բազմազանության պահպանման և կայուն օգտագործման մասին» համաձայնագիրը։ Սա առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է ծովային կենսաբազմազանության պաշտպանության հարցերը՝ ազգային սահմաններից անդին՝ որպես կայուն զարգացման ապահովման բաղադրիչ։ Նույն օրը համաձայնագիրը միաժամանակ ստորագրվել է 18 երկրի կողմից, և ստորագրող կողմերի ընդհանուր թիվը հասել է 134-ի: Այն արդեն վավերացրել է 50 պետություն, որից 18-ը վավերագրերն ավանդապահին հանձնեցին համաժողովի ընթացքում կազմակերպված նույն արարողության ժամանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |