Գրիգորյանն ու Դավիդովը ԵԱՏՄ– ում մաքսային կարգավորման հարցեր են քննարկել

Գրիգորյանն ու Դավիդովը ԵԱՏՄ– ում մաքսային կարգավորման հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Ռուսլան Դավիդովի հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մաքսային կարգավորումների ոլորտում առկա համագործակցությունն ու դրա ընդլայնման հնարավորությունները։

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել ԵԱՏՄ տարածքում մաքսային տարանցման ընթացակարգի արդյունավետությունը բարձրացնելու ուղիների վերաբերյալ, անդրադարձել նավիգացիոն կապարակնիքների ներդրման, էլեկտրոնային առևտրի խթանման, ինչպես նաև մաքսային տեղեկատվության փոխանակման հարցերին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---