Փոխվարչապետը կարևորել է ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանի կայուն զարգացմանը![]() 11 հունիսի 2025 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Չարլզ III թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Միացյալ Թագավորությանը շարունակական հաջողություններ, բարօրություն և բարգավաճում։ Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի կայուն զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղիների որոնմանը։ Մհեր Գրիգորյանն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի: Փոխվարչապետը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման, համապարփակ բարեփոխումների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն հարստացնել և ընդլայնել հայ-բրիտանական համագործակցության օրակարգը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |