Հայաստանում անպտղության ցուցանիշը 18.2 տոկոս է![]() 11 հունիսի 2025 - 14:38 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացրել է «Աշխարհի բնակչությունը 2025» վերնագրով զեկույցը, որն այս տարի կենտրոնացել է ծնելիության համաշխարհային ճգնաժամի վրա։ Զեկույցում շեշտադրվել է, որ աշխարհում ծնելիության մակարդակը նվազել է։ Ուսումնասիրությունն անցկացվել է 14 երկրում, որոնք միասին կազմում են աշխարհի բնակչության մոտ 37 տոկոսը։ Զեկույցում հավելյալ տվյալներ կան նաև Հայաստանի վերաբերյալ: Անպտղության ցուցանիշը Հայաստանում 18.2% է, որից առաջնային՝ 2.7%, երկրորդային (կանխարգելելի) 15.5% (ՄԱԲՀ), հայտնում է Արմենպրեսը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տեղեկատվությամբ՝ առաջին ամուսնության միջին տարիքը բարձրացել է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։ 2018-ից 2023 թվականների ընթացքում Հայաստանում որոշակի աճ է գրանցվել մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակում՝ ծնելիության գործակիցը հասել է 1.9-ի։ Այնուամենայնիվ, Հայաստանի տնային տնտեսությունների ավելի քան 60 տոկոսը զուրկ է երեխայից։ Մոտ 16 տոկոսն ունի երկու երեխա, մոտ 15 տոկոսը՝ մեկ երեխա։ Երեք և ավելի երեխաներ ունի մոտ 7 տոկոսը (ՀՀ ՎԿ)։ Նշվում է նաև, որ հայկական ընտանիքներում ամենից հաճախ ցանկություն է հայտնվում ունենալ երեք երեխա։ Երեխաների նախընտրելի թվաքանակի հիմնավորումներում առավել տարածված են եղել հետևյալ պատճառաբանությունները․ Շատ երեխաներ ունենալը ապահովում է ընտանիքի կայունությունը (27.3%), նպաստում է ավելի լավ կազմակերպել դաստիարակության գործընթացը (15.7%), համահունչ է հայկական միջավայրում ընդունված մշակույթին (12.0%), պայմանավորված է ժամանակի պահանջներով (9.7%), ինչպես նաև՝ նման օրինաչափություն եղել է ծնողական ընտանիքում, և ցանկություն կա շարունակել այդ ավանդույթը (6.0%) (ՄԱԲՀ)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |