Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորում է կադրերի բանկ![]() 11 հունիսի 2025 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն կոմիտեն ձևավորում է կադրերի բանկ։ Հաշվի առնելով հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքների արդյունավետությունը խթանելու շարունակական բարեփոխումները և դրանից բխող՝ նոր գործելակերպով աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը՝ կառույցն անցել է մասնագետների տվյալների հավաքագրման գործընթացին՝ թափուր հաստիքները համալրելու համար քաղաքացիական ծառայության (այդ թվում՝ իրավաբանական ոլորտի մասնագետներով) և տեխնիկական սպասարկման ուղղությամբ, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Նշվում է, որ դա հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում օպերատիվ կերպով ընտրել համապատասխան մասնագետներ և ներգրավել նրանց կոմիտեի աշխատանքներում՝ ապահովելով կառույցի արդյունավետության աճն ու պրոֆեսիոնալ ներուժի կիրառումը։ Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն (CV) և դիմում՝ տվյալների բազայում ներառման նպատակով։ Փաստաթղթերը պետք է փոխանցել info@anticorruption.am էլեկտրոնային փոստին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Դիմում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կադրային բանկում ներառելու համար»։ Կոմիտեն կուսումնասիրի բոլոր դիմումները, և համապատասխան որակավորում ունեցող անձինք ըստ կարիքի կհրավիրվեն հարցազրույցի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |