Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 11 հունիսի 2025 - 15:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի ուղեկցությամբ, հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Ալեն Բերսեն ծաղկեպսակ է խոնարհել ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են տեղադրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ` շնորհակալություն հայտնելով նրան Հայաստան այցելելու համար։ Սիմոնյանը ներկայացրել է նաև Ադրբեջանում պահվող գերիների, անօրինական կերպով պահվող անձանց և անհետ կորածների հետ կապված խնդիրը՝ ընդգծելով դրանց կարևորությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |