Զախարովա. Մոսկվան հուսով է, որ Բաքուն ու Երևանը գիտակցում են ՆԱՏՕ-ի հետ գործակցության ռիսկերը![]() 11 հունիսի 2025 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն ակնկալում է, որ Ադրբեջանը և Հայաստանը հասկանում են Մոսկվայի անհանգստությունը ՆԱՏՕ-ի ակտիվության վերաբերյալ Հարավային Կովկասում և գիտակցում են այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՌԴ ԱԳՆ-ի կողմից «ագրեսիվ ռազմական բլոկ» որակված կառույցի հետ, համագործակցության խորացման հետևանքով։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասի անվտանգության համար ոչ մի լավ բան չի բերում, գրում է ՏԱՍՍ–ը։ «Ընդհակառակը, ինչպես մենք հիանալի հասկանում ենք, արևմտյան երկրների հիմնական նպատակը տարածաշրջանը ապակայունացնելն է, հակասություններ սերմանելը, նոր լարվածության օջախներ ստեղծելը։ Հուսով ենք, որ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում միևնույն կերպ կհասկանան ինչպես մեր հիմնավորված մտահոգությունը, այնպես էլ լիարժեք կգնահատեն ագրեսիվ ռազմական բլոկերի հետ համագործակցության խորացման ռիսկերը», – ընդգծել է Զախարովան։ Միևնույն ժամանակ, ՌԴ–ում կարծես անտեսում են, որ Բաքվի ամենասերտ ռազմական գործընկերը Թուրքիան է, որը ՆԱՏՕ–ի անդամ է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |