ՆԳՆ․ Երևանում անչափահասը դանակով հարվածել է մյուսին կենցաղային վեճի ժամանակ

ՆԳՆ․ Երևանում անչափահասը դանակով հարվածել է մյուսին կենցաղային վեճի ժամանակ

PanARMENIAN.Net - Երևանի Միսաք Մեծարենցի անվան հիմնական դպրոցի հետնամասում հունիսի 11-ին կենցաղային տարաձայնության պատճառով երկու անչափահաս տղաների միջև միջադեպ է արձանագրվել, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերոջը։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա հավելել է, որ վիրավորված 15-ամյա պատանին տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն էլ նշել է, որ այս միջադեպի կապակցությամբ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 8-րդ կետերի հատկանիշներով, որոնք վերաբերում են նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի կիրառմամբ զենքի օգտագործմանն ու մարմնական վնասվածք հասցնելուն։

Դեպքի շրջանակում նշանակվել է դատաբժշկական և դատահետքաբանական համակցված փորձաքննություն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---