Ճամբարակում պայթյունից տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է![]() 12 հունիսի 2025 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ճամբարակում պայթյունի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, 1958 թ. ծնված տղամարդը մահացել է։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը, հայտնում է 1lurer.am-ը։ «Մյուս երկու տուժածները շարունակում են բժիշկների հսկողության տակ լինել, վիճակները՝ միջին ծանրության: Ճամբարակի բուժհաստատություն տեղափոխված 7 հիվանդից 3-ը դուրս է գրվել, 4-ը դեռ բժիշկների հսկողության տակ է»,- ասել է Ծատրյանը։ Այդպիսով պայթյունից զոհերի ընդհանուր թիվը հասել է 6–ի։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Ճամբարակի շենքերից մեկի բնակարանում տեղի ունեցած պայթյունից առաջացել է հրդեհ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ փլուզման են ենթարկվել այդ շենքի 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկերի բնակարանները, իսկ հարևան մուտքի որոշ բնակարաններ մասնակիորեն փլուզվել են։ Ճամբարակի պայթյունի դեպքով Քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |