ՀՀ–ն 2025-ին որպես դոնոր պետություն $ 1մլն կվճարի Ասիական զարգացման հիմնադրամին

ՀՀ–ն 2025-ին որպես դոնոր պետություն $ 1մլն կվճարի Ասիական զարգացման հիմնադրամին

PanARMENIAN.Net - 2025 թվականին Հայաստանը` որպես դոնոր, ներգրավված է Ասիական զարգացման հիմնադրամի 13–րդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի 8–րդ կանոնավոր համալրման համար։ Այդ նպատակով մեր երկիրն այս տարի ԱԶՀ հիմնադրամին կվճարի 1 մլն դոլարի չափով գումար: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։

Ըստ տվյալների, ԱԶՀ-ն, որը հիմնադրվել է 1974 թվականին, մինչ օրս իրականացրել է 12 համալրում՝ 36 տարբեր գործընկերների մասնակցությամբ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Համալրվելով ֆինանսավորման այլ աղբյուրներով` հիմնադրամն իր գոյության ընթացքում տրամադրել է ավելի քան 85 մլրդ դոլարի արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ 36 զարգացող անդամ երկրներին»,– նշված է որոշման մեջ:

Նախատեսվում է, որ 13-րդ համալրման ընթացքում դոնոր պետությունները ընդհանուր առմամբ կներդնեն 4.9 միլիարդ դոլար, որի 2.5 միլիարդը ակնկալվում է ներգրավել նոր դոնորների հաշվին, իսկ մնացած 2.4 միլիարդը կկազմի հիմնադրամի այլ միջոցներից մոբիլիզացված գումարները։

«Որպես դոնոր ԱԶՀ ռեսուրսների համալրմանը Հայաստանի շարունակական մասնակցությունը կդիտարկվի որպես Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը խորացնելու քայլ։ Ըստ ցանկության՝ Հայաստանի Հանրապետությունը ԱԶՀ ռեսուրսների համալրմանը կարող է մասնակցել հասարակ, անտոկոս, ցպահանջ մուրհակ թողարկելու եղանակով»,– ասված է որոշման մեջ:

Ասիական զարգացման հիմնադրամը հանդիսանում է Ասիական զարգացման բանկի արտոնյալ վարկավորման մեխանիզմ՝ առաջարկելով շատ ցածր տոկոսներով վարկեր բանկի առավել աղքատ անդամ պետություններին։

ԱԶՀ 12-րդ համալրման փուլում՝ 2021-2024 թվականներին, հինգ պետություն, որոնք նախկինում ստացել էին աջակցություն, դարձել են դոնորներ, այդ թվում՝ Ադրբեջանը։ Այժմ, ԱԶՀ 13-րդ համալրման՝ 2025-2028 թվականների շրջանում, Հայաստանը ևս ընդգրկված է որպես ներդրող երկիր։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---