Կոտայքի թեմն իր զորակցությունն է հայտնել կաթողիկոսին

Կոտայքի թեմն իր զորակցությունն է հայտնել կաթողիկոսին

PanARMENIAN.Net - Կոտայքի թեմի հոգևոր դասը՝ առաջնորդությամբ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, հայտնել է իր աջակցությունն ու նեցուկը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին։

«Տերն իմ լույսն է և իմ կյանքը. ես ումի՞ց պիտի վախենամ,

Տերն իմ կյանքի ապավենն է. ես ումի՞ց պիտի դողամ։

Սաղմ. 26.1

Հայ Առաքելական եկեղեցին, Կոտայքի թեմի հոգևորականաց դասը, ի դեմս թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, ինչպես նաև թեմի հավատավոր ժողովուրդն իրենց զորակցությունն են հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Ամէն։

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ով Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»,- ասվում է հաղորդագրությունում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---