Ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկելու գործով 2 անձ է ձերբակալվել![]() 13 հունիսի 2025 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Երևանի 31 համարի ավտոբուսի վարորդի հանդեպ բռնություն գործադրելու գործով իրավապահները ձերբակալել են 2 անձի։Այդ մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ «Երևանի թիվ 31 երթուղու վարորդին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Կա 2 ձերբակալված անձ»,–ասել է ՔԿ խոսնակը։ Դեպքի մասին հունիսի 11–ին հայտնել էր Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա տեղեկացրել էր, որ կատարվածի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։ Ըստ քաղաքապետարանի՝ ակնկալվում է, որ մեղավորները օրենքի խստությամբ կպատժվեն։ 2025–ի ընթացքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ հասարակական տրանսպորտի վարորդները ենթարկվել են բռնության։ Վերջին միջադեպը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 23-ին, երբ 38 համարի ավտոբուսի վարորդին դանակահարել էր մի մեքենայի վարորդ՝ վիճաբանության ընթացքում։ Իսկ փետրվարին 97 համարի ավտոբուսի ուղևորներից մի քանիսի հետ վեճ է սկսվել, երբ վարորդը հորդորել է վճարել ուղեվարձը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |