Հոլանդիայում բացվել է «Կոմիտաս» հայկական մշակութային միությունը 1 հունիսի 2009 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. մայիսի 30-ին Հոլանդիայում տեղի է ունեցել Զուտֆեն քաղաքի «Կոմիտաս» հայկական մշակութային միության բացման արարողությունը, որին մասնակցել են քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` փոխքաղաքապետի ղեկավարությամբ, քաղաքական կուսակցությունների տեղական մարմինների անդամներ, հոլանդահայ տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, հոլանդահայ համայնքի հոգեւոր հովիվ Տաթեւ վարդապետ Մուրատյանը:Միջոցառումը բացվել է Զուտֆենի կաթոլիկ եկեղեցու երգչախմբի Նիդերլանդների եւ Հայաստանի ազգային հիմների կատարմամբ, որից հետո ելույթ են ունեցել բոլոր հյուրերը: Նշվել է համայնքային կառույցների դերը հայ-հոլանդական մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում, առաջարկվել է աշխատանքներ սկսել Զուտֆենի եւ հայկական որեւէ քաղաքի միջեւ միջքաղաքային կապերի, այդ թվում` մշակութային հարաբերությունների հաստատման ուղղությամբ: Ելույթներից հետո հայ եւ հոլանդացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես են եկել հայ եւ հոլանդացի կատարողներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |