Իրանը ՄԱԿ ԱԽ–ում խոսել է «հանցավոր հարձակման» մասին, Իսրայելն «ըմբռնման» ակնկալիք ունի![]() 14 հունիսի 2025 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Իրանը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները «հավասարազոր են պատերազմ հայտարարելուն»։ Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հայտնում է Reuters-ը։ Նա նաև հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր աջակցել են Իսրայելին, պետք է հասկանան, որ հանցակիցներ են։ «Անցած գիշեր Իսրայելի ռեժիմը՝ աշխարհի ամենավտանգավորը և ահաբեկչականը, ԱՄՆ վարչակազմի լիակատար հետախուզական և քաղաքական աջակցությամբ համակարգված ու կանխամտածված ռազմական հարձակումների շարք է իրականացրել Իրանի մի քանի քաղաքներում», - ասել է Իրավանին։ Նա ընդգծել է, որ եթե Իրանի միջուկային օբյեկտները վնասվեն, դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հայտնել է, որ Թեհրանին հասցված հարվածներից հետևանքով զոհվել է 78 քաղաքացիներ, տուժել՝ 320-ը։ ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնը հույս է հայտնել, որ Իսրայելի գործողություններն «ըմբռնումով» կընկալվեն Անվտանգության խորհրդում: Դանոնի խոսքերով՝ Իսրայելի նպատակը միայն Իրանի միջուկային ծրագիրը կանգնեցնելը չէ, այլ նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների մշակման դադարեցման հասնելը։ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին իր հերթին հայտարարել է, որ ՄԱԿ-ի ԱԽ նիստում ընդգծվել է, որ միջուկային օբյեկտների վրա հարձակվելը անընդունելի է ցանկացած պատրվակի դեպքում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |