Փիրուզյանն ու Ոսկանյանը՝ Մ17 ԵԱ բրոնզե մեդալակիրներ

Փիրուզյանն ու Ոսկանյանը՝ Մ17 ԵԱ բրոնզե մեդալակիրներ

PanARMENIAN.Net - Արեն Փիրուզյանը Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունում, որն անցկացվում է Սկոպյեում, մեծ առավելությամբ հաղթել է ադրբեջանցի մարզիկին՝ դառնալով բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

45 կգ քաշային կարգում Փիրուզյանը 12:2 հաշվով հաղթել է ադրբեջանցի մրցակցին։

Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) հաղթեց ռուս ըմբիշին (6:4) և դարձավ Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի Մ17 առաջնության բրոնզե մեդալակիր։

Ավելի վաղ Արտակ Աղաբեկյանը (48 կգ) նվաճել էր արծաթե, Արմեն Պապիկյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---