Քասախցիների բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել![]() 16 հունիսի 2025 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Քասախի բնակիչները վաղ առավոտից իբողոքի ակցի էին իրականցնում։ Նրանք կրկին փորձել են փակել Երևան-Աշտարակ մայրուղին՝ պահանջելով վերականգնել 59 համարի երթուղային ավտոբուսի ավտոբուսների նախկին երթուղին՝ մինչև գյուղի կենտրոն։ Սակայն մինչ նրանք հասցրել են իրենց դժգոհությունը բարձրաձայնել, ոստիկանների մեծաքանակ ուժերը միջամտել են՝ բերման ենթարկելով բողոքի ակցիայի մասնակիցներին։ ՆԳՆ ոստիկանությունից ասել են, որ 11 անձ է բերման ենթարկվել, հայտնում է Aysor.am-ը։ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 11 անձ բերման է ենթարկվել»,– ասել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «70 տարեկան մարդուն գցել էին ոտքերի տակ»,- ասել է Քասախում ակցիայի մասնակիցներից մեկը՝ խոսելով ոստիկանների գործողությունների մասին։ «Ես էլ 71 տարեկան եմ, ինձ էինք գցել ոտքի տակ»,- շարունակել է մեկ այլ քասախցի, հայտնում է Panorama.am-ը։ Բնակիչներն ընդգծել են, որ իրենց բողոքը պայմանավորված է տրանսպորտի նոր երթուղային սխեմայով, որի արդյունքում գյուղի կենտրոն ավտոբուս այլևս չի հասնում։ Քաղաքացիները նաև նշել են, որ ոստիկանների հետ միջադեպերի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, և մի քանի անձի բերման են ենթարկել։ «Խուժանություն են անում, զորքը լցրել են այստեղ»,- ասել են ակցիայի մասնակիցները։ Բողոքավորները բարձրաձայնել են, որ եթե իրենց գործողությունները համարում են ապօրինի, ապա գործող վարչապետն էլ պիտի հրաժարական տա, քանի որ իր ընտրությունը նույնպես կատարվել է փողոցային պայքարի միջոցով։ «Եթե անօրինական է այս ամենն, ուրեմն ինքն անօրինական է ընտրվել։ Այնքան հրեցին, ընկնում էի։ Երկրորդ կարգի հաշմանդամ եմ։ Ասում են՝ անօրինականություն է, իրավունք չունենք ճանապարհ փակել։ Իսկ իրավուքն ունե՞ն այնպես անել, որ ես տրանսպորտով չկարողանամ գնալ բժշկի»,- ասել է տարեց քասախցին։ «Բերման են ենթարկել նաև իմ անչափահաս որդուն»,- ասել է Քասախի մի բնակչուհի։ Խնդիրը առաջացել է այն բանից հետո, երբ համայնքում, որը գտնվում է մայրաքաղաքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա և ունի բազմահազարանոց բնակչություն, մեծ ավտոբուսները փոխարինվել են փոքր տրամաչափի Գազելներով։ Այս փոխադրամիջոցները ֆիզիկապես չեն կարողանում սպասարկել համայնքի բնակիչներին, որոնց գերակշիռ մասը սովորում և աշխատում է Երևանում։ Բացի այդ, երթուղու երկարությունը նույնպես կրճատվել է։ Նոր մեքենաները հասնում են միայն մինչև Հալաբյան-Մարգարյան խաչմերուկ, իսկ ուղևորները ստիպված են այդ ուղու համար վճարել 150 դրամ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |