ՀՀ–ն միանում է Չապլինի «Ոսկու տենդը» ֆիլմի 100-ամյակի համաշխարհային ցուցադրությանը![]() 16 հունիսի 2025 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին ամբողջ աշխարհում նշվելու է Չարլի Չապլինի լեգենդար ֆիլմի՝ «Ոսկու տենդի» (The Gold Rush) 100-ամյակը։ Այդ առթիվ Հայաստանում կկայանա ֆիլմի վերականգնված 4K տարբերակի մեկօրյա հատուկ ցուցադրություն՝ ժամը 19:00-ին երկրի հինգ քաղաքներում։ Միջոցառումն իրականացվում է ԿԱԶՄ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ MK2 (Ֆրանսիա) ընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի վերականգնված տարբերակի պրեմիերան տեղի է ունեցել շաբաթներ առաջ Կաննի կինոփառատոնի շրջանակներում, իսկ այժմ հայ հանդիսատեսը ևս հնարավորություն ունի տեսնելու Չապլինի հանճարեղ գործը մեծ էկրանին՝ վերականգնված և վառ պատկերով։ «Սա է այն ֆիլմը, որով ուզում եմ հիշվել», — ասել է Չարլի Չապլինը։ «100 տարի անց մենք հնարավորություն ունենք դիտելու ֆիլմը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ցուցադրությունները տեղի կունենան հետևյալ կինոթատրոններում՝
Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |