Պապոյան․ Հայկական բեռների մի մասը մնացել է «Բանդար Աբբաս» նավահանգստում և Իրանի ճանապարհներին![]() 16 հունիսի 2025 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ հայկական բեռների մի մասը մնացել է «Բանդար Աբբաս» նավահանգստում և Իրանի ճանապարհներին։ Այդ հայտարարությամբ նախարարը հանդես է եկել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում՝ արձագանքելով պատգամավորի հարցին։ Նա հիշեցրել է, որ Արտաքին գործերի նախարարությունն արդեն հրապարակել է իր պաշտոնական դիրքորոշումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Ըստ նախարարի՝ կայունությունը չափազանց կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ մյուս երկրների համար, հայտնում է Sputnik Արմենիան։ «Մենք դժվարություններ ունենք ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հարցում, ընդ որում` ինչպես դեպի Իրան, այնպես էլ նրա տարածքով։ Սրանք գործոններ են, որոնք գրեթե մեր վերահսկողությունից դուրս են, բայց հույս ունենք, որ հակամարտությունը կկարգավորվի, և մենք կկարողանանք ապրանքներ տեղափոխել բարեկամ Իրանի տարածքով, ինչպես նախկինում», – հայտարարել է նախարարը։ Հունիսի 13-ի վաղ առավոտյան Իսրայելը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ։ Իսրայելի իշխանությունները նշել են, որ իրենց նպատակը հրեական պետության անվտանգությանը սպառնացող վտանգի կանխումն է՝ պնդելով, թե իրենց հետախուզական տվյալներով Իրանը միջուկային զենքի ստեղծման հարցում մոտեցել է անդառնալի սահմանագծին։ Իրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելի ուղղությամբ։ Այդ օրվանից սկսած, կողմերը պարբերաբար հրթիռակոծում են միմյանց։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |