Իսրայելի հարձակումից սպանվել են Իրանի ԻՀՊԿ–ի հետախուզության ղեկավարն ու նրա տեղակալը

Իսրայելի հարձակումից սպանվել են Իրանի ԻՀՊԿ–ի հետախուզության ղեկավարն ու նրա տեղակալը

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) իրականացրել է գործողություն, որի ընթացքում սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապաններ կորպուսի՝ ԻՀՊԿ–ի հետախուզության ղեկավար Մոհամմադ Ղազեմին, և նրա տեղակալը Հասան Մոհակիքը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Fox News -ի եթերում հաստատել է դա։

«Կարող եմ ասել, որ մի քանի րոպե առաջ, ոչնչացրել ենք ԻՀՊԿ հետախուզության ղեկավարին ու նրա տեղակալին»,–ասել է նա, գրում է Gazeta.ru-ն։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնապես հաստատել է կորպուսի հետախուզության ղեկավար Մոհամմադ Ղազեմիի մահը՝ իսրայելական հարվածների հետևանքով, հայտնում է Regnum–ը։

Հայտարարության համաձայն՝ նրա հետ միասին սպանվել են նրա երկու ամենամոտ զինակիցները՝ բարձրաստիճան հետախուզական սպաներ Հասան Մոհաքաքը և Մոհսեն Բաղերին։

Reuters-ի հաղորդման համաձայն՝ վերջին 4 օրվա ընթացքում Իրանում Իսրայելի հարվածներից 14 գիտնական է զոհվել, որոնք աշխատում էին միջուկային ֆիզիկայի ոլորտում։

Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են ավելի քան 20՝ ԻՀՊԿ-ի բարձրաստիճան հրամանատարներ։

Իսրայելյան հիվանդանոցներ վերջին գիշեր դիմել է 385 մարդ, զոհերի թիվը հասել է 12–ի։ Հունիսի 13–ի դրությամբ զոհերի ընդհանուր թիվը հասել է 15։ Իրանում հայտնել են ավելի քան 220 զոհի մասին։

Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---