Չախոյան․ Հերթական անգամ Երևանի քաղաքապետարանի կոռուպցիան եմ բացահայտել![]() 16 հունիսի 2025 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հանրային գործիչ Արթուր Չախոյանը քաղաքապետարանի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել է, որ ինքն ապրում է բազմաբնակարան շենքի վերին հարկում և սեփական միջոցներով վերանորոգում է տանիքի վերևի հատվածը։ «Ես բազմաբնակարան շենքի վերջին հարկում եմ ապրում և իմ միջոցներով նորոգել եմ մեր տան վերևի հատվածի կտուրը։ Քաղաքապետարանը տեսել է, որ ես նորոգել եմ, բայց փաստաթղթեր են կեղծել, թե Չախոյանը դիմել է նորոգման համար և շինանյութ են դուրս գրել, ինչն էլ ես վերադարձնում եմ»,- Երևանի քաղաքապետարանի դիմաց ասել է Չախոյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա հայտարարել է, որ քաղաքապետարանը մոտ 500 հազար դրամի շինանյութ է դուրս գրել իր անունով, որն իրեն պետք չէ, այդ պատճառով էլ բեռնատարով շինանյութը վերադարձնում է Քաղաքապետարանին։ «Հերթական անգամ Երանի քաղաքապետարանի կոռուպցիան եմ բացահայտել»,- հայտարարել է Չախոյանը։ Նա ընդգծել է, որ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են իրենց տան տանիքը նորոգելու խնդրանքով, սակայն քաղաքապետարանը խուսափում է դրանցից՝ ակնկալելով, որ բնակիչները կվերանորոգեն սեփական միջոցներով։ Նա ընդգծել է, որ իր դեպքում քաղաքապետարանը կեղծ ստորագրություններով փաստաթղթեր է ձևակերպել և մոտ 500 հազար դրամի շինանյութ գնել՝ իբր իր կարիքների համար, որն էլ մատակարարվել է իր շենքի բակ։ «Պատկերացնում եք, թե քանի տարի նման 500 հազար, 1 մլն դրամներ են դուրս գրվել»,- հայտարարել է Չախոյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |