Նախարար․ Իսրայել-Իրան հակամարտությունից կարող են տուժել դեպի ՀՀ մատակարարումները

Նախարար․ Իսրայել-Իրան հակամարտությունից կարող են տուժել դեպի ՀՀ մատակարարումները

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտության արդյունքում կարող են խաթարվել դեպի Հայաստան իրականացվող մատակարարումները, հայտնում է «Ազատությունը»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտնել էր, որ առկա են բեռների տեղափոխման դժվարություններ Իրանի տարածքով։ Նրա խոսքով՝ մի շարք հայկական բեռներ մնում են Բանդար Աբբասի նավահանգստում, ինչպես նաև Իրանի ճանապարհներին։

Օրեր առաջ էլ Պետական եկամուտների կոմիտեն սահմանափակել է հայկական բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք։ Այսպիսով, Հայաստանը ներկայումս բախվում է խնդիրների իր երկու հիմնական ցամաքային մուտքերի ուղղությամբ՝ Իրանի և Վրաստանի սահմաններով բեռների տեղափոխման առումով։

Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---