Հովհաննիսյան․ ՀՀ-Իրան սահմանի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա![]() 16 հունիսի 2025 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտության պատճառով Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքի հնարավոր խափանումներին, ասել է, որ թեև կապալառուի հետ ակտիվ շփումներն առավելապես իրականացրել են ՏԿԵՆ գործընկերները, սակայն, իր տպավորությամբ, չպետք է որ տուժի։ Նա նշել է, որ հենց կոնֆլիկտը սրվեց, առաջին բանը, որ մտածել է, Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարակական աշխատանքներն էին, հայտնում է 1lurer.am-ը։ «Իմ տպավորությամբ՝ չպետք է որ տուժի, որովհետև հիմա դեռ հողային աշխատանքներ են իրականացվում, շատ բան չկա ներմուծելու Իրանից, թեև Հայաստան-Իրան սահմանի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա, ամեն ինչ նորմալ աշխատում է»,- ասել է նախարարը։ Հունիսի լույս 13–ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մերձակայքում տեղակայված առնվազն վեց ռազմաբազաների վրա։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել ինչպես Թեհրանի, այնպես էլ այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Մասնավորապես նշվել է, որ հարված է հասցվել նաև Թեհրանում տեղակայված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմի կողմից իրենց տարածքին հասցված հարվածներին պատասխանն լինելու է կործանիչ։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ի պատասխան Իսրայելի հարձակումներին Թեհրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը։ Այդ մասին հայտարարվել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձից հետո, որտեղ վերջինս խոստացել է կոշտ պատասխան Իսրայելին։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |