Հունիսի 17-ին ՀՀ տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ և քամու ուժգնացում![]() 16 հունիսի 2025 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հունիսի 16-ին և 21-ին, ինչպես նաև 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում ևս սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Հունիսի 17-ի կեսօրից հետո հյուսիսային որոշ հատվածներում տեղումները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին տեղումներ չեն կանխատեսվում։ Քամին՝ հարավարևմտյան ուղղության՝ 4-8 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 20-24 մ/վ։ Հունիսի 16-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով։ Երևանում հունիսի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |