Անկարայում հանդիպել են ՀՀ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները

Անկարայում հանդիպել են ՀՀ և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները

PanARMENIAN.Net - Հունիսի 16–ին Անկարայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանը և Բերիս Էքինջին։ Այդ մասին ԱԳՆ–ն հայտնել է X-ի իր միկրոբլոգում։

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,– ասվում է գրառման մեջ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ավելի վաղ լուրեր տարածվեցին այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին պատրաստվում է մեկնել Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Այս լուրը վարչապետի աշխատակազմից ոչ հաստատել են, ոչ հերքել։

 Ուշագրավ
---