Կիլիկիո կաթողիկոսությունն ու Արցախի թեմը զորակցություն են հայտնել Սբ Էջմիածնին և կաթողիկոսին![]() 17 հունիսի 2025 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի նախագահությամբ տեղի ունեցած Կաթողիկոսության Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստում հատուկ քննարկվել է «Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հարձակողական վերաբերմունքն Ամենայն հայոց կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների դեմ»։ Նշվում է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, «զորակցում է Ամենայն Հայոց կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն» Այդ կապակցությամբ ժողովն արձանագրել է հետևյալը․ «ա) Պետություն-եկեղեցի հարաբերությունները ՀՀ Սահմանադրության դրույթներով հիմնվում են բաժանման սկզբունքի վրա, ինչը ենթադրում է եկեղեցու ինքնուրույնություն։ Այս դրույթին հակասում է պետական միջամտությունը։ բ) Եկեղեցական խնդիրները կարգավորվում են բացառապես եկեղեցական կանոնագրությամբ, հետևաբար պետությունն իրավասու չէ միջամտել այդ հարցերին։ գ) Եկեղեցուն առնչվող հարցերի հրապարակային քննարկման օգտագործված խոսելաձևը ժողովը որակել է դատապարտելի։ դ) Հայաստանի առջև կանգնած գոյաբանական մարտահրավերների պայմաններում, ըստ Կաթողիկոսության, անհրաժեշտ է կենտրոնանալ ազգային սպառնալիքների դեմ պայքարի վրա՝ բացառելով պառակտում հրահրող քայլերը։ ե) «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» սկզբունքը հանդիսացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դիրքորոշման հիմքը, որը հաստատել է իր շարունակական սատարումն Ամենայն Հայոց կաթողիկոսությանը և դատապարտել է վերջինիս դեմ ուղղված որևէ ոտնձգություն»։ Ժողովը նաև նշել է, որ Կաթողիկոսության թեմերը, չնայած Մերձավոր Արևելքում առկա անվտանգային լարվածությանը, շարունակում են աշխույժ և ժողովրդամետ գործունեությունը։ Ամփոփիչ խոսքում Արամ Ա Վեհափառ Հայրապետը կարևորել է նոր պայմաններում նոր հայեցակարգերի մշակման և նոր մեթոդների որդեգրման անհրաժեշտությունը, հատկապես թեմական կառույցների երիտասարդացման տեսանկյունից։ Նա ընդգծել է նաև սփյուռքի վերակազմավորման հրատապությունը՝ կոչ անելով համախմբվել ազգային և համընդհանուր արժեքների շուրջ՝ խուսափելով բևեռացումներ առաջացնող քայլերից։ Եկեղեցու Արցախի թեմըևս հայտնել է իր լիակատար աջակցությունը Մայր Աթոռին և Գարեգին Բ-ին, ով շարունակում է պաշտպանել Արցախի ժողովրդի համընդհանուր իրավունքները։ «Ամեն հայի սրտից բխած, Լսիր այս ձայն, ով Աստված. Երկար կյանք տուր Հայրապետին, Երկար օրեր Հայոց Հոր. Տեր, անսասան պահիր դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ», - ասվում է թեմի հայտարարության մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։ Նա հավելել է, որ այս փուլում«պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ Ընդ որում, նա հայտարարել է, որ «Համակարգող խմբի առաջին 10 անդամի ընտրության պատասխանատվությունը կվերցնի» իր վրա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |