Իսրայելի հարվածից Իրանի հեռուստատեսության 3 աշխատակից է զոհվել, Թրամփը հորդորել է Թեհրանի բնակիչներին տարհանվել![]() 17 հունիսի 2025 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հունիսի 16-ին, ավիահարված է հասցրել Թեհրանում տեղակայված Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) շենքին. պայթյունը տեսանելի է եղել ուղիղ եթերում։ Հեռուստահաղորդավարը, որը զայրացած ելույթ էր ունենում Իսրայելի դեմ, լքել է ստուդիան, բայց շուտով եթերը վերսկսվել է, հաղորդում է FARS տեղեկատվական գործակալությունը։ Սոցիալական ցանցերում տարածվող լուսանկարներից ու տեսանյութերից երևում է, թե ինչպես այրվող շենքից ծուխ է բարձանում, հայտնում է Deutsche Welle-ն։ ՑԱԽԱԼ-ը հայտնել է, թե «շենքն օգտագործվում էր Իրանի բանակի կողմից՝ քաղաքացիական գործունեության քողարկման տակ»։ Մինչ հարվածը, իսրայելական զինվորականները պարսկերենով նախազգուշացրել են Թեհրանի հյուսիս-արևելյան թաղամասում բնակվող մոտ 300,000 անձանց, որ անհապաղ լքեն իրենց բնակարանները, քանի որ առաջիկա ժամերին ՑԱԽԱԼ-ը «գործողություններ է ձեռնարկելու՝ իրանական ռեժիմի ռազմական ենթակառուցվածքների դեմ», հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Գիշերը Իսրայելի օդուժը մի քանի խոշոր հարված է հասցրել Իրանի ռեժիմի ռազմական օբյեկտներին՝ երկրի արևմտյան հատվածում։ Հարվածների արդյունքում ոչնչացվել են տասնյակ հրթիռների («երկիր-երկիր» դասի) պահեստներ և արձակման ենթակառուցվածքներ։ Բացի այդ, հարվածներ են հասցվել նաև «երկիր-օդ» հրթիռների արձակման կայաններին ու անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերին՝ Իրանի արևմուտքում», – նշվում է բանակի Telegram ալիքում։ Իսրայելի կողմից Իրանի պետական հեռուստառադիոընկերության գրասենյակի դեմ իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Իրանին՝ հայտարարելով, որ այդ երկիրը պետք է ընդուներ այն համաձայնագիրը, որն ինքը նախկինում առաջարկել էր։ Նա նաև նշել է, որ Թեհրանի բնակիչները պետք է տարհանվեն։ «Ինչպիսի ամոթ և մարդկային կյանքի ապարդյուն կորուստ. Պարզ ասած՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Ես դա ասել եմ բազմիցս։ Բոլորը պետք է անհապաղ տարհանվեն Թեհրանից»,–գրել է նա։ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հունիսի 17-ի գիշերը Իսրայելի օդուժը մի շարք զանգվածային հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ Իսրայելը սկսել է Իրանի դեմ գործողությունը՝ մեղադրելով վերջինիս գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որը, ըստ Թել Ավիվի, մոտեցել է «վերադարձի անհնարին կետին»։ Հարվածների թիրախ են դարձել միջուկային օբյեկտները, բարձրաստիճան գեներալները, հայտնի միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության համակարգերն ու «երկիր-երկիր» հրթիռները։ Իրանն, իր հերթին, հերքել է իր միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչների առկայությունը և պատասխանում է հրթիռային հարվածներով ու հարվածային անօդաչուների կիրառմամբ։ Թեհրանում նշում են, որ հարվածները հասցվում են Իսրայելի ռազմական ու ռազմարդյունաբերական օբյեկտներին։ Իսրայելը հայտնել է ավելի քան 20 զոհի և ավելի քան 600 վիրավորների մասին։ Իրանն էլ հայտնել է ավելի քան 220 զոհերի և առնվազն 1.800 վիրավորների մասին։ Իսրայելը և Իրանը շարունակաբար փոխադարձ հարվածներ են հասցնում՝ օրական մի քանի անգամ։ Թել Ավիվը խոստանում է շարունակել արշավը մինչև Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ոչնչացումը, մինչդեռ Թեհրանը սպառնում է շարունակել հրթիռակոծությունները, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել ռմբահարումները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |