Հնդկաստանն Իրանից իր քաղաքացիների տարհանման ուղիների թվում դիտարկում է Հայաստանը![]() 17 հունիսի 2025 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի և Իրանի միջև իրավիճակի սրման պատճառով Հնդկաստանը սկսել է իր քաղաքացիներին տեղափոխել Իրանի վտանգավոր տարածքներից և ակտիվորեն քննարկում է տարհանման տարբերակները։ Հայաստանը տարհանման հնարավոր ուղիների ցանկում է։Այդ մասին հաղորդել է The Indian Express պարբերականը։ Հնդկաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատան հսկողությամբ երկրի քաղաքացիները, այդ թվում՝ ուսանողները, տեղափոխվում են ավելի անվտանգ վայրեր, գրում է Արմենպրեսը։ «Կառավարությունը նաև դիտարկում է տարհանման ուղիները, քննարկումներ են ընթանում Հայաստանը որպես անվտանգ անցում օգտագործելու հարցը», - նշված է հրապարակման մեջ։ The Indian Express-ը նշում է, որ ըստ պաշտոնյաների՝ Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը խոսել է Հայաստանի իր պաշտոնակից Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու լոգիստիկ և դիվանագիտական համակարգումը։ Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը հորդորել է Հնդկաստանի քաղաքացիներին և հնդկական ծագում ունեցող անձանց մնալ տանը, խուսափել ոչ անհրաժեշտ տեղաշարժերից և ուշադիր հետևել պաշտոնական ալիքներով հրապարակված թարմացումներին: 2022 թվականի տվյալներով՝ Իրանում բնակվում է Հնդկաստանի մոտ 10, 000 քաղաքացի, այդ թվում՝ 2000 ուսանող։ Իրանը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը Իսրայելի հետ փոխադարձ հարվածների ֆոնին, ինչը մտահոգություններ է առաջացրել օտարերկրացիների անվտանգության առնչությամբ։ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 224 զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |